Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին իրականությանը չի համապատասխանում:
Նոր մանրամասներ Մարտակերտից. տեղից հաղորդում է «Արցախպրես»-ի թղթակիցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես Մարտակերտ շրջկենտրոնից քիչ առաջ հեռախոսով հայտնեց «Արցախպրես»-ի թղթակից Վանիկ Նովիկովն, այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը: