Ապրիլի 26-ի գիշերը ադրբեջանական կողմի վերսկսած արկակոծության հետևանքով Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
Ավերածություններ են եղել, բայց խաղաղ բնակիչների շրջանում կորուստներ չկան. Մարտակերտի գլխավոր բժիշկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը: