«Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկայում մամուլի ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգա:
Զինված խումբն ասուլիս կտա, լրագրողներին թույլ են տվել մուտք գործել գրավված ՊՊԾ գնդի տարածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ լրագրողները ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվեցին դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք:
Լրագրողները ԱԱԾ աշխատակիցների պահանջով ասուլիսին կմասնակցեն առանց ինտերնետ և հեռախոսային կապի միջոցների:
Նշենք, որ ըստ «Ա1+»-ի տեղեկությունների՝ «Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկա ասուլիսում պետք է հայտարարի իշխանություններին հանձնվելու մասին։
Նախապայմանների մասին կտեղեկացնենք ասուլիսի ավարտից հետո: