Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 9:00-12:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան 9, 11, 13, 13ա, իսկ ժամը 9:00-16:00 Ա. Մկրտչյան 1ա, Տ. Մեծ 2-րդ փակուղի,Տ. Մեծ 3, 4, 5, Շինարարների 1-18, Շինարարների նրբանցք 4, 6, 8, 8ա, 10, Ս. Դավիթ 52, 54 շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ: «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: