ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է, որ ձայները դեռ հաշվում են։
Քլինթոնի շտաբի ղեկավարը նրա կողմնակիցներին կոչ է արել սպասել վաղվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք նախկինի պես շարունակում ենք հաշվել ձայները, յուրաքանչյուր ձայն պետք է հաշվի առնել։ Պետք է գնալ տուն, հանգստանալ, վաղը ասելու շատ բան ունենք։ Նրա (Քլինթոնի) վերջը դեռ չի եկել։ Նա միշտ ձեր հետ է եղել, բարի գիշեր, մենք կվերադառնանք»,-ասել է Պոդեստան Նյու-Յորքում։
Քլինթոնը դուրս չի եկել և ելույթ չի ունեցել ընտրողների առաջ։