ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին ժամը 12.00-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:
Ստեփանակերտում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին ժամը 12.00-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, աշխատանքի տոնավաճառում գործատուները կներկայացնեն առկա և սպասվող թափուր աշխատատեղերը` համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատողներ գտնելու նպատակով: Աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան միաժամանակ հանդիպել բազմաթիվ գործատուների, գտնել իրենց մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան հարմար աշխատանք:
Տոնավաճառի ընթացքում կներկայացվեն նաև զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալութուն, կամ զանգահարել 94-21-40 հեռախոսահամարով: