ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու ոչ մի դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում։
Սթոլթենբերգը կոչ է արել ղարաբաղյան խնդրով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ ու Ադրբեջան- ՆԱՏՕ հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է NEWS.am-ը:
Նրա խոսքով ՆԱՏՕ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։ «Մենք շահագրգռված ենք այդ գործընթացում ու խրախուսում ենք բոլոր կողմերին շարունակել ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կարգավորումը Դաշինքի համար գերագույն արժեք է։ Նա կոչ է արել ղարաբաղյան հարցով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ ու Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները։ «Ես հստակ ասել եմ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու որեւէ դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»։