Սթոլթենբերգը Գերմանիային ու Թուրքիային կոչ է արել պայմանավորվել Կոնիայում ՆԱՏՕ-ի բազայի հարցում:
Սթոլթենբերգը Գերմանիային ու Թուրքիային կոչ է արել պայմանավորվել Կոնիայում ՆԱՏՕ-ի բազայի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung թերթը։
«Մենք հույս ունենք, որ Գերմանիան ու Թուրքիան կկարողանան համաձայնեցնել այցելության ժամկետը, որը հարմար կլինի երկու կողմերին»,- հայտնել է դաշինքի ներկայացուցիչը ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ Սթոլթենբերգի հանդիպման արդյունքներով։
ՆԱՏՕ-ի մտավախությունները կապակցված են Կոնիայից գերմանական զորքերի հնարավոր դուրս բերման հետ, ինչը կարող է ազդել ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիային ՆԱՏՕ-ի աջակցության մակարդակի վրա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան արգելել է գերմանացի խորհրդարանականներին այցելել Կոնիայում ՆԱՏՕ-ի ռազմակայան։
Անցած կիրակի սկսվել է գերմանական կոնտինգենտի դուրս բերումը Ինջրիլիկ թուրքական բազայից։