ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յիենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի կողմից ռազմական միջոցների կիրառումը կարող էր միայն ավելի վատացնել Սիրիայում տիրող իրավիճակը և բերել հակամարտության էլ ավելի սրման:
Սթոլթենբերգը բացատրել է ՆԱՏՕ-ի զսպվածությունը սիրիական հակամարտության հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սիրիայում մենք սարսափելի հումանիտար աղետ ենք ապրում: Բայց երբեմն ռազմական միջոցների կիարռման գինն ավելի բարձր է, քան օգուտը: Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի մասնակիցները որոշում կայացրեցին, որ զինված ուժերի կիրառումը սարսափելի իրավիճակը էլ ավելի սարսափելի կդարձնեն»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա ՝ Bild am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Սթոլթենբերգի խոսքով՝ ռազմական միջամտությունը կարող է բերել իրավիճակի էլ ավելի սրման:
«Վտանգ կա, որ դա կվերաճի խոշոր տարածաշրջանային հակամարտության, կամ էլ ավելի շատ անմեղ մարդ կզոհվի: Եթե մենք յուրաքանչյուր հակամարտության, հումանիտար աղետի արձագանքեինք զենքի կիրառմամբ, ապա կհայտնվեինք մի այնպիսի աշխարհում, որտեղ ավելի շատ պատերազմներ ու տառապանքներ կան»,-հավելել է նա: