Սիրիական հակամարտությունում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական զսպվածությունն արդարացված է՝ կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել սիրիական հակամարտությանը. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշ դեպքերում «ռազմական միջոցների կիրառման ծախսերը գերազանցում են օգուտը»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գերմանական Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում։
Սթոլթենբերգի խոսքով՝ «դիտարկելով իրավիճակը Սիրիայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերները եկել են եզրակացության, որ ռազմական գործողությունը սարսափելի իրավիճակն էլ ավելի սարսափելի կդարձնի»։ Սիրիայում տեղի ունեցողը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անվանել է «սոսկալի մարդասիրական աղետ»։
Դաշինքի ուժերի ռազմական միջամտության դեպքում կլիներ տարածաշրջանային հակամարտության թեժացման կամ ավելի շատ անմեղ զոհեր տալու ռիսկ՝ ընդգծել է Սթոլթենբերգը։
Ինչպես նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ «եթե յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր մարդասիրական աղետի պատասխանենք ռազմական միջոցներով, ապա կհայտնվենք էլ ավելի մեծ թվով պատերազմների ու տառապանքների աշխարհում»։
Առարկելով ՆԱՏՕ-ի հասցեին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական արտահատություններին, ով դաշինքը հնացած էր անվանել, Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դերը առանձնահատուկ կարևոր է հենց հիմա, քանի որ ներկայիս աշխարհն ավելի վտանգավոր է, քան երբևէ։