Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը երբեք իրականություն չի դառնա:
Բաքվի երազանքը, որ Թուրքիան մասնակցի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, երբեք չի իրականանա. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով թուրք դիվանագետի պարբերական հայտարարություններին, որ Թուրքիան պիտի մասնակցի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին:
«Դա միշտ եղել է Բաքվի երազանքը, որը երբեք չի իրականանա»,- շեշտեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Հիշեցնենք, որ մասնավորապես վերջին ամսում Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը պարբերական հայտարարություններ է անում, ինչպիսին են՝ «Թուրքիան երբեք չի անի այնպիսի քայլեր, որոնք կարող են հարվածել Ադրբեջանի շահերին», «Քանի դեռ Ղարաբաղը «օկուպացված է» հայ-թուրքական սահմանը փակ մնա», «Ղարաբաղի խնդիրը մեր ընդհանուր խնդիրն է», «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է»: