Անցնող տարին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի բնագավառում արձանագրվել են էական ձեռքբերումներ:
Անցնող տարում հանրապետությունում բացվել են 5 նոր մանկապարտեզներ. Սլավա Ասրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և նշել, որ միայն 2016 թվականին բացվել է 5 նոր մանկապարտեզ:
«Մանկապարտեզների և նախադպրոցական հաստատությունների թիվը 53 է, որից 51-ը մանկապարտեզներ են, 2-ը՝ մանկական կենտրոններ: Այդ մանկապարտեզներից 38-ը պետական է, 8-ը՝ Հայ օգնության միությանը, 4-ը Հայ Ավետարանչական ընկերակցությանը և 1-ն էլ մասնավոր է: Բացի մանկապարտեզներից, դպրոցներին կից գործում է նաև 65 նախադպրոցական խումբ: Սարուշեն, Մոխրաթաղ, Վաղոհաս գյուղերում 2017 թվականին ևս նախատեսվում է բացել նոր մանկապարտեզներ»,- ասել է Ս. Ասրյանը: