ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում կառուցվել է նոր մանկապարտեզի շենք:
Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքը նոր մանկապարտեզ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Սամվել Ղուլյանն ասել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել էր 2015 թվականին, և ներկայումս շենքը պատրաստ է շահագործման:
«Մանկապարտեզի շենքը մեկ հարկանի է և համապատասխանում է շինարարության բոլոր չափանիշներին: Հաստատությունը նախատեսված է 2 խմբի համար. ունի ննջասենյակներ, խաղահրապարակ, խոհանոց և ճաշարան»,- նշել է Ս. Ղուլյանը և ավելացրել, որ կապալառու ընկերության կողմից կատարվել են բակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ, տեղադրվել մանկական ատրակցիոններ:
Նշենք, որ Սարուշենի նախադպրոցական հաստատությունը 50 տեղանոց է, իսկ համայնքում մանկապարտեզի տարիքի 30 երեխա կա: