Հուլիսի 1-ին Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզում տեղի է ունեցել «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով հանդես:
Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզում տեղի է ունեցել «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով հանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիսավոր ցերեկույթին ելույթով հանդես է եկել մանկապարտեզի տնօրեն Իրինա Գրիգորյանը, ով նախ շնորհավորել է փոքրիկներին ու նրանց ծնողներին` նշելով, որ իրենց աշխատանքի արդյունքում դաստիարակել են դպրոց հաճախելուն պատրաստ սաներ:
Այնուհետև փոքրիկների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր, որտեղ անցած երեք տարում ստացած գիտելիքները երեխաները ներկայացրել են իրենց ասմունքով, երգ ու պարով: