Իրաքի խորհրդարանը հաստատել է այն օրինագիծը, որն ԱՄՆ քաղաքացիներին արգելում է երկիր մտնել։
Իրաքի խորհրդարանը հաստատել է երկիր ԱՄՆ քաղաքացիների մուտքն արգելող օրինագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արգելքը գործելու է 90 օր:
Օրինագիծը, որը ԱՄՆ համապատասխան արգելքի պատասխան քայլն է համարվում, ընդունվել է ձայների մեծամասնությամբ, փոխանցում է News.am-ը:
Փաստաթուղթը փոխանցվել է կառավարությանը, հայտնել են Իրաքի երկու պատգամավորներ, առանց ճշգրտելու մանրամասները։ Մասնավորապես հայտնի չէ, արդյոք ժամանակավոր արգելքը տարածվելու է ամերիկացի զինվորականների, ոչ կառավարական ու հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների, նավթային ընկերությունների անձնակազմի ու ԱՄՆ մյուս քաղաքացիների վրա, որոնք Իրաք են այցելում գործնական նպատակներով։