Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) հունվարի 29-ին քվեարկել Է Կենտրոնական բանկի եւ քրդական ինքնավարության ֆինանսական ինստիտուտների միջեւ տրանզակցիաների վերականգնման օգտին:
Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քրդստանի նկատմամբ բանկային պատժամիջոցները հանելու օգտին. Al Sumaria
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը:
Պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են սահմանափակումների չեղարկումը, որոնք ավելի վաղ սահմանվել Էին Իրաքյան Քրդստանի բանկերի նկատմամբ:
Հոկտեմբերի սկզբին Բաղդադում խորհրդարանը թույլատրել Էր բոլոր բանկային գործողությունների սառեցումը, այդ թվում՝ դոլարների վաճառքը ինքնավարության ֆինանսական հաստատություններին: Այդ քայլը Էրբիլի վրա տնտեսական ճնշման միջոցներից մեկը դարձավ տարածաշրջանում անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հետո: Սեպտեմբերին կայացած հանրահարցման արդյունքները կտրականապես մերժվել Էին կենտրոնական իշխանությունների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: