Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի հեղինակությամբ լույս է տեսել «Հայ եկեղեցին («The armenian church») անգլալեզու գիրքը:
Արամ Առաջինի հեղինակությամբ լույս է տեսել «Հայ եկեղեցին» անգլալեզու գիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կաթողիկոսարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գրքի նպատակն է, ինչպես գրել է Արամ Առաջինը գրքի ներածականում, հայ եկեղեցու անցյալը, ներկան, առաքելությունը ներկայացնել օտարներին, արևմտյան երկրնում ապրող հայ երիտասարդությանը: Վեհափառ Հայրապետը փորձել է որոշ չափով հեռու մնալ ակադեմիական վերլուծություններից, փորձել է իր ոճով, մոտեցումով, վերլուծությամբ առավելագույնս հասկանալի ներկայացնել հայ եկեղեցուն վերաբերող հատկանշական երևույթներն ու դեպքերը:
Արամ Առաջինը ոչ թե ներկայացրել է հայ եկեղեցու պատմությունը, այլ պատմական հենքի վրա հայ եկեղեցու կյանքի ու առաքելության յուրահատուկ երևույթները, եկեղեցու կատարած առանցքային դերը հայ ժողովրդի կյանքում:
Գիրքը թարգմանվելու է ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն: