Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, Ազգային կենտրոնական վարչության հետ համատեղ, սիրիահայության վերականգնումը դարձրել է իր հայրապետական աշխատանքի շրջանակում առաջնահերթություն:
Արամ Առաջինը հետևում է սիրիահայության վերականգնման աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, սիրիահայության վերականգնումը համարելով համահայկական կատարվելիք աշխատանք՝ այս ուղղությամբ նա կապի մեջ է թեմերի, Սիրիայի հայությանն օժանդակող կառույցների և անհատների հետ, որպեսզի վերականգնման գործընթացը դրվի ավելի կազմակերպված հիմքերի վրա:
Այս օրերին Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը գտնվում է Անթիլիասի Մայրավանքում՝ Արամ Առաջինի հետ սիրիահայության վերականգնման շուրջ խորհրդակցություններ ունենալու համար: Նա Արամ Առաջինին է ներկայացել Սիրիայում կատարված նախնական աշխատանքների ընդհանուր պատկերը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել և պատասխանատու անձանց հրավիրել Անթիլիաս խորհրդակցությունների: Նախապատրաստական աշխատանքների ավարտին ծրագրվում է վերականգնման ընդհանուր հավաք կազմակերպել սեպտեմբերի սկզբին: