Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդառման գործով ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին մինչև ապրիլի վերջը կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը:
Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մոսկվայի Պրեսնյայի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, պաշտպանության բողոքը՝ առանց բավարարման»,- TASS գործակալության փոխանցմամբ՝ վճիռը հրապարակել Է դատավորը:
Ավելի վաղ շրջանային դատարանը Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել Էր մինչեւ ապրիլի 24-ը:
Արամ Պետրոսյանին մեղադրանք Է առաջադրված ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («Երկու և ավելի անձանց պատանդ վերցնելը՝ առարկան որպես զենք օգտագործելով»), և 205-րդ հոդվածի առաջին մասով («Պայթյուն իրականացնելու սպառնալիք իշխանության մարմինների գործունեությունն ապակայունացնելու կամ նրանց կողմից որոշումների ընդունման վրա ներգործելու նպատակով»):
Հետաքննության վարկածով՝ անցյալ տարվա օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու Է պատանդ վերցրել «Սիթիբանկի»՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոցում գտնվող մասնաճյուղում, ընդ որում՝ նրա պարանոցից կախված է եղել սկոչով ամրացված տուփ՝ վրան լարեր: