Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարից Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները վերադարձել են մեդալներով:
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Վարշավայի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարոտւղարությունը:
Կիսաեզրափակչում Պապիկյանը պարտվել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ Բաբախանյանը զիջել է լեհ մրցակցին:
Հիշեցնենք, որ մեր մարզիկները Վարշավայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: