Օգոստոսի 10-ին Ստեփանակերտի «The Roots» (Արմատներ) կենսակենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ:
Մարկ Գրիգորյանը հանդիպել է Արցախի լրագրողների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արմատներով հադրութեցի լրագրողը կիսվել է մասնագիտական ոլորտում ունեցած իր փորձով և ներկայացրել Լոնդոնում՝ Բիբիսի-ի ռուսական ծառայությունում աշխատելու ժամանակ առաջացած դժվարությունների ու դրանք հաղթահարելու մասին:
Նա սկսնակ և գործող լրագրողներին խորհուրդ է տվել գրել հետաքրքիր, քանի որ լրագրության դրույթները տարբեր են, ուստի պետք է տեղայնացնել, և ոչ թե կրկնօրիակել այն:
Հայաստանի հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը խոսելով ոլորտի մասին նշել է, որ բացի հայերեն և ռուսերեն հեռարձակումից, կա ութ լեզվով հաղորդումներ, որոնք սփռվում են ամբողջ աշխարհով մեկ: Ադրբեջաներեն ծառայությունն այս պահին ամենաակտիվն է, իսկ քրդերեն հաղորդումները միակն են, որ 1935 թվականից մինչ այսօր հեռարձակում ունեն: Կան նաև թուրքերեն, եզդիերեն, հունարեն, ասորերեն, պարսկերեն և արաբերեն թղարկումներ:
Մարկ Գրիգորյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերվում էին ինչպես գործունեության, այնպես էլ լրագրության ոլորտներին և նշել, որ այս պահին աշխատում է պապիկի՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հուշերի խմբագրման վրա, որը հավանաբար լույս է տեսնելու հաջորդ տարվա սկզբին: Իսկ Ստեփանակերտ գալու հիմնական նպատակն էր ծանոթանալ Արցախի Հանրային ռադիոյի աշխատակիցների հետ: