Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանցի դիվերսանտների ցուցմունքները կրկին հակասական էին

Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։

Ադրբեջանցի դիվերսանտների ցուցմունքները կրկին հակասական էին

Ադրբեջանցի դիվերսանտների ցուցմունքները կրկին հակասական էին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Դատաքննությանն ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։ Մասնավորապես, Դ. Ասկերովը, ով նախորդ ցուցմունքում նշել էր, թե ԼՂՀ սահմանը հատել է Շահումյանի շրջանում թաքցված ոսկին գտնելու նպատակով, այսօր ասաց, որ մինչ Քարվաճառի մոտակայք հասնելն է հասկացել, որ թաքցված ոսկու մասին պատմությունը հորինված է։ Այնուամենայնիվ, նա խմբի հետ շարունակել է ճանապարհը Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրերով՝ ընթացքում տեսանկարահանումներ կատարելով խմբի սպանված անդամ Հասան Հասանովի տեսախցիկով։

Ասկերովի ցուցմունքի համաձայն՝ ինքը տեսանկարահանել է Հասանովի տեսախցիկով, քանի որ իր տեսախցիկն անսարքություն ուներ, որը, ըստ նրա, Հասանովն էր միտումնավոր փչացրել։ Մանրամասնելով՝ Ասկերովը հայտնեց, որ ինքը նկարահանումները կատարում էր միայն իր համար՝ցանկանալով դրանք Ադրբեջանում ցուցադրել հասարակության լայն խավերին, իսկ Հասանովը, ով ինչ-ինչ պատճառներով ցանկացել է գաղտնի պահել և սեփական հայեցողությամբ տնօրինել այդ նկարահանումները, վնասել է Ասկերովի տեսախցիկը, որպեսզի նկարահանումները կատարվեն միայն իր տեսախցիկով։ «Ոսկի որոնողները» տեսախցիկով նկարահանել են հայկական բնակավայրեր, զինտեխնիկա, զինվորականների և այն ամենը, ինչի ականատես են եղել ԼՂՀ սահմանն անցնելուց հետո, ամբողջ ճանապարհի ընթացքում։ Նախորդ ցուցմունքներից մեկում էլ Ասկերովը հայտնել էր, թե տեսախցիկները վերցրել են միայն ոսկու գտնվելու վայրը նկարահանելու համար։

Անդրադառնալով Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հետ հանդիպման ու սպանության մանրամասներին՝ Ասկերովը պնդեց իր նախորդ ցուցմունքն այն մասին, որ ինքը պատանուն հանդիպել է ավելի ուշ, կեռասի ծառի մոտ, երբ նա՝ պատանին, Շ. Գուլիևի և Հ. Հասանովի հետ էր գտնվում ։ Գուլիևն էլ պնդեց, որ կեռասի ծառին իրենք պատանու հետ մոտեցել են ամբողջ խմբով, իսկ Ս. Ցականյանին երեքով հանդիպել են ճանապարհին։

Հակասական էին նաև երկու ամբաստանյալների ցուցմունքները պատանու սպանության մանրամասների վերաբերյալ։ Մասնավորապես, Ասկերովի խոսքով, ինքը մի որոշ ժամանակ անց՝ բաժանվելուց հետո, Գուլիևին և Հասանովին կրկին հանդիպել է՝ առանց պատանու ուղեկցության և ի պատասխան իր հարցին, թե ուր է պատանին, Հասանովն ասել է, որ նա իրեն վատ էր զգում և թողել են ճանապարհին։

Շ. Գուլիևն էլ պատմեց, որ Ս. Ցականյանը մինչև վերջ իրենց հետ էր։ Երբ բոլորը միասին էին՝ Հասանովն ու Ասկերովն առանձին ինչ-որ խոսակցություն են սկսել՝ պահանջելով, որ չլսի այն։ Գուլիևը հավաստիացնում է, որ նրանցից մի քանի քայլ հեռանալուց հետո, ինքնաձիգի կրակահերթ է լսել և, շրջվելով, տեսել նրանցից մի փոքր հեռու ընկած պատանուն, ապա՝ մոտենալով, տեսել է, որ նա արդեն մահացած է։ Գուլիևի ներկայացմամբ՝ այդ պահին նկատել է նաև, որ Հասանովը կանգնած է եղել ինքնաձիգն ուսից կախ, իսկ պպզած դիրքում գտնվող Ասկերովի ծնկին դրված ինքնաձիգի փողն ուղղված էր դեպի պատանին։

Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ էլ կներկայացնի քրեական գործի մանրամասները։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search