Այսօր Արցախի Հանրապետության 217 դպրոցներում կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն:
Արցախի 217 դպրոցներում կայացել է «Առաջին զանգ»-ի արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի առաջին դասարան է ընդունվել շուրջ 2500 աշակերտ:
«Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ դպրոցականներին, ուսուցչական կոլեկտիվներին և համայն հայությանը: Այսօր մեր հասարակության համար գիտելիքը կարևոր դերակատարություն ունի, իսկ գիտելիքի հիմքերը դրվում են հենց ուսումնական հաստատություններում: Արցախում գործող բոլոր կրթական օջախները գործում են լիարժեքորեն՝ կատարելով իրենց մեծ առաքելությունը»,-ասել է Ս. Ասրյանը: