Իդլիբում, Սիրիական բանակի կողմից դեէսկալացիայի գոտու սահմանները խախտելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ՝ Ռուսաստանի և Իրանի դեսպանները հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ:
Ռուսաստանի և Իրանի դեսպաններին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, փոխանցում է 1in.am-ը:
Նշվում է, որ դեսպաններին խնդրել են՝ սիրիական իշխանություններին տեղեկացնել նման գործողությունների անթույլատրելիության մասին։