Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Շահինյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 87 կգ քաշային Արթուր Շահինյանը 7:0 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում:
Այսօր երեկոյան Շահինյանը կգոտեմարտի գերմանացի Կուդլայի հետ և նրան հաղթելու դեպքում` կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք` Շահինյանը որակավորման փուլում հաղթել էր իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին՝ 9:
Հավելենք, որ այսօր մրցագորգ դուրս կգան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։