Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկել է մրցումային 6-րդ օրը:
Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախ, կայացել են սփոփիչ գոտեմարտերը, որում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 4:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Նայիմ Միկյայի նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ջաբուրյանը, հիշեցնենք, նախնական գոտեմարտում 10-0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Անդրեյ Դուկովի նկատմամբ, իսկ 1/4-ում նույն հաշվով զիջել էր Ադրբեջանը ներկայացնող Գիորգի Էդիշերաշվիլուն:
Վերջինս հայտնվել էր եզարփակչում և Ջաբուրյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել:
Հայաստանի ներկայացուցիչներից մման հնարավորություն էր ստացել նաև 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, ով, սակայն, 2:5 հաշվով պարտվել է ուկրաինացի Կվյատկովսկուն և դուրս է մնացել հետագա պայքարից:
Մարգարյանը, հիշեցնենք 1/16-րդ եզրափակչում 10-0 հաշվով հաղթել էր Ավստրիայի ներկայացուցչին, սակայնքառորդ եզրափակչում, 6:9 հաշվով պարտվել էր Ռուաստանը ներկայացնող Մոհամեդ Կուրբանալիևին, ով դուրս է եկել եզրափակիչ:
Այսպիսով, երեկ գորգ դուրս եկած հայ ըմբիշներից պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել միայն Միհրան Ջաբուրյանը, ով այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ) և Շամիր Աթյանը (92 կգ):