Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկել էր մրցումային 6-րդ օրը, որտեղ պայքարի մեջ էին մտել ազատ ոճի ըմբիշները:
Ըմբշամարտի ԵԱ. Ջաբուրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սփոփիչ գոտեմարտերում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 4:1 հաշվով առավելության էր հասել Բուլղարիան ներկայացնող Նայիմ Միկյայի նկատմամբ:
Բրոնզե մեդալի համար պայքարում Ջաբուրյանը մրցեց Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Անդրեևի հետ:
Մեր ըմբիշը պարտություն կրեց 8:1 հաշվով ու զրկվեց մեդալից:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ադրբեջանցի Գիորգի Էդիշերաշվիլուն: