Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ դուրս եկավ եզրափակիչ:
Ըմբշամարտի ԵԱ. Ալեքսանյանը կրկին միավոր չտվեց մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Մատի Կուոսմանենին: Հատկանշական է, որ Ալեքսանյանը կրկին ոչ մի միավոր չտվեց մրցակցին:
Եզրափակչում մեր ըմբիշը կմրցի Ռամզին Ազիզիր (Գերմանիա) - Միխել Կադջայա (Սերբիա) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ եզրափակիչ է դուրս եկել նաև 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը:
Վճռորոշ գոտեմարտերը տեղի կունենան վաղը` մայիսի 2-ին: