Artsakhpress

Միջազգային

«Դեղին բաճկոնավորները» ցուցակ են կազմել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար. France Info

«Դեղին բաճկոնավորների» ֆրանսիական շարժումը թեկնածուների իր ցուցակն Է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին:

«Դեղին բաճկոնավորները» ցուցակ են կազմել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար. France Info

«Դեղին բաճկոնավորները» ցուցակ են կազմել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար. France Info
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է France Info ռադիոկայանը:
Նրա տեղեկությունների համաձայն, ցուցակն ստացել Է «Քաղաքացիական նախաձեռնության միավորում» անվանումը: Այն գլխավորել Է 31-ամյա մի բուժքույր՝ նորմանդական Էր դեպարտամենտից: Առայժմ հայտարարված են ցուցակի միայն տասը թեկնածուներ, որն ի վերջո ներառելու Է 79 մարդ: Առաջին տասնյակում տեղ են գտել ձեռնարկատեր, իրավաբան, տնային տնտեսուհի, ավտոբեռնիչի վարորդ եւ 29-ից մինչեւ 53 տարեկան այլ հավակնորդներ:
«Դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկիզբ Է առել նոյեմբերի կեսին՝ ի նշան գների ու հարկերի աճի դեմ բողոքի: Հետագայում ցուցարարների պահանջներն ուղղվեցին պետական իշխանության ինստիտուտների դեմ, որոնց նրանք մեղադրում են երկիրն անարդյունավետ կառավարելու եւ աղքատության դեմ պայքարում բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:
Երկրում արդեն անցկացվել են բողոքի տասը համազգային օրեր, որոնք բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ուղեկցվել են իրավակարգի ուժերի դեմ ցուցարարների ընդհարումներով, հրկիզումներով, խանութների կողոպտմամբ: Հունվարի 19-ին տեղի ունեցած վերջին ակցիայի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը բերման Է ենթարկել գրեթե 300 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search