Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հնարավոր է մինչև մարտի վերջ սկսի Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու պաշտոնական գործընթաց։
Ուկրաինան մտադիր է երկու ամսում դուրս գալ ԱՊՀ-ից
Մեկ այլ աղբյուր նշել է, որ Ուկրաինան փաստացի արդեն ԱՊՀ անդամ չէ, քանի որ դադարեցրել է մի շարք պայմանագրեր և մուծումներ չի արել։ Նրա խոսքով, Համագործակցությունից վերջնական դուրս գալու որոշումը կրում է «հանդիսավոր-ցուցադրական և քաղաքական բնույթ»։
2018 թվականին Պորոշենկոն հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայի համար ԱՊՀ շրջանակում մի շարք միջազգային պայմանագրերի դադարեցման մասին։ Նա կարգադրել էր թողնել միայն այն պայմանագրեր, որոնք համապատասխանում էին երկրի ազգային շահերին։ ԱՊՀ-ում նշել են, որ ապագայում էլ Ուկրաինային կհրավիրեն նիստերին, քանի որ համագործակցությունից դուրս գալու պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել։