Artsakhpress

Միջազգային

Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ Է հաստատվել

Ջերմաստիճանը ռեկորդներ Է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել Է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին:

Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ Է հաստատվել

Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ Է հաստատվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է ABC ավստրալական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սեդունա քաղաքում երկրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանը հասնում Է ըստ Ցելսիուսի 48,6 աստիճանի: Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում հունվարի 24-ին ջերմաստիճանը հասել Է ըստ Ցելսիուսի 46,6 աստիճանի:
Քաղաքի համար այդ ռեկորդային ցուցանիշն այն դարձրել Է Ավստրալիայի ամենաշոգ նահանգային մայրաքաղաքը: Նախորդ ռեկորդը գրանցվել Էր Վիկտորիա նահանգի Մելբուռն մայրաքաղաքում, որտեղ 2009 թվականին ջերմաչափի սյունը բարձրացել Էր մինչեւ 46,4 աստիճան:
Ավստրալիայի Էլեկտրացանցերի օպերատորը նախազգուշացրել Է Հարավային Ավստրալիա եւ Վիկտորիա նահանգներում օդափոխիչների ակտիվ օգտագործման ֆոնին Էլեկտրականության հետ կապված հնարավոր խնդիրների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search