Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին նախարար, այժմ ԱԻՊ ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում իր պաշտոնանկությունից չխոսեց՝ նշելով, որ արդեն այդ ժամանակն անցել է:
Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել. Լևոն Մնացականյանը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին
Սեյրան Օհանյանի հայտարարություններն այն մասին, որ «Մարտի 1-ի» գործով փորձում են սեպ խրել բանակի ու հասարակության մեջ, Մնացականյանը չպատասխանեց՝ նշելով, որ քաղաքականությունից չի խոսի:
«Եթե հարցեր կան իմ ներկա պաշտոնի հետ կապված, ապա խնդրեմ: Իսկ օրվա հետ կապված շնորհավորում եմ, մեր զինված ուժերին հաղթանակ եմ մաղթում»,-ասաց Մնացականյանը: