Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջնականապես բացառել է Կաթոլիկ եկեղեցու՝ հոգևորականներին կուսակրոնություն պարտադրող օրենքի փոփոխության ցանկացած հնարավորություն:
Հռոմի պապը դեմ է արտահայտվել կուսակրոնության վերացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անձամբ ես կարծում եմ, որ կուսակրոնությունը պարգև է եկեղեցուն: Համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, որ ոչ պարտադիր կուսակրոնությունը պետք է թույլատրվի»,- հայտարարել է Հռոմի պապը՝ հավելելով, որ իրեն կարող են նեղմիտ համարել, սակայն ինքը չի կարող Աստծո առաջ նման որոշում կայացնել, հայտնում է tert.am-ը:
Ոչ պարտադիր կուսակրոնության կողմնակիցներն ասում են, որ ամուսնանալու հնարավորությունը հոգևոր աստիճաններում ավելի շատ տղամարդկանց կներգրավի: Գաղափարի հակառակորդներն էլ համոզված են, որ նման փոփոխությունը թույլ չի տա հոգևորականին ամբողջությամբ նվիրվել եկեղեցուն:
Հայտնի է, որ կուսակրոնությունը լայն տարածում է գտել 12-րդ դարում: