Չինաստանն ավարտում է Պեկինի «Դասին» միջազգային օդանավակայանի շինարարությունը:
Չինացիները կառուցել են ամենամեծ օդանավակայանն աշխարհում
Դիզայնի մշակմամբ զբաղվել է իրաքյան ծագմամբ հայտնի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը: Օդանավակայանի գլխավոր շենքը կառուցված է վեցանկյուն աստղի տեսքով՝ մոտ 700 հազար քառակուսի մետր տարածքով: Յուրաքանչյուր սլաքը կունենա իր ինտերիերը, որը կխորհրդանշի ազգային չափորոշիչներից մեկի արժեքը․ դրանք են՝ մետաքսագրությունը, թեյը, ճենապակին, գյուղատնտեսությունը եւ չինական այգիները: