ՀՀ տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: