Փետրվարի 4-ին, Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Սիդնեյի Սուրբ Աստվածածին կաթոլիկ Մայր Տաճար:
Գարեգին Բ-ն այցելել է Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար, որտեղ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել
Առաջնորդարանում Վեհափառ Հայրապետին ողջունել են Մայր Տաճարի լուսարարապետ Հայր Դոն Րիչըրդսոնը և օգնական եպիսկոպոս Րիչըրդ Ամբըրզը: