Ֆեյսբուքը թույլ չի տվել Ժնևյան արվեստի և պատմության թանգարանին հրապարակել մարդկային մերկ մարմնով պատկերներ։
Ֆեյսբուքն արգելել է թանգարանին հրապարակել մերկ քանդակների լուսանկարներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է թանգարանի Թվիթերում, հրապարակված են լուսանկարներ՝ «գրաքննություն» գրառմամբ։ Այս մասին գրում է panorama.am-ը։
«Մենք ցանկանում էինք գովազդել «Կեսար և Ռոնա» ցուցահանդեսը՝ օգտագործելով այս երկու աշխատանքները, բայց Ֆեյսբուքն արգելել է մերկ լինելու պատճառով։ Հնարավոր է, եկել է ժամանակ, որ այդ հարթակը փոխի իր քաղաքականությունը թանգարանների և մշակութային հաստատությունների նկատմամբ»,- նշել են թանգարանից։
Assosiated Press-ը գրում է, որ Ֆեյսբուքը չի պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել իրավիճակը։