Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. Սիդորով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. Սիդորով

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. Սիդորով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
«Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:
Անատոլի Սիդորովը հիշեցրեց նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին:
2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծին լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search