Artsakhpress

Սպորտ

Արցախցի շախմատիստը միջազգային մրցաշարում երկու անգամ հաղթել է ադրբեջանցի մասնակցին

Հունվարի 25-ից փետրվարի 5-ը Մոսկվայում տեղի ունեցած միջազգային շախմատի 15-րդ մրցաշարին մասնակցել են նաև արցախցի Ալեքս և Սևակ Մանուկյանները:

Արցախցի շախմատիստը միջազգային մրցաշարում երկու անգամ հաղթել է ադրբեջանցի մասնակցին

Արցախցի    շախմատիստը  միջազգային    մրցաշարում    երկու  անգամ  հաղթել  է   ադրբեջանցի  մասնակցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  15-ամյա   Ալեքս   Մանուկյանն   ասել է, որ    իր   տարիքային  խմբում  ընդրկված  էին աշխարհի  տասնյակ  երկրներից  շուրջ  350  մասնակից:
Ըստ  Ալեքսի՝    հունվարի 28-ին   տեղի  ունեցած   շախմատային  խաղի   ժամանակ   իր  մրցակիցը  եղել  է  ադրբեջանցի:
«Խաղն   անցել  է   բավականին  լարված   վիճակում.  յուրաքանչյուր   քայլ  անելուց  լուրջ   մտածում  էի, որ  հանկարծ   չսխալվեմ: Համառ  պայքարում  ես  կարողացա  հաղթել  իմ  մրցակցին: Իմ  հաղթանակը  նվիրել եմ  Հայոց բանակի  կազմավորման 27-րդ  տարեդարձին: Հունվարի 30-ին երկրորդ անգամ  կրկին մրցել  եմ  ադրբեջանցու  հետ  և   նորից   հաղթանակ  արձանագրել»,-ասել է  Ա.  Մանուկյանը  և   նշել, որ   իր  հաղթանակների  համար  ինքը  շնորհակալ  է  մարզիչ Հովիկ  Հայրապետյանին:
Մեր զրուցակիցը  նաև ավելացրել   է, որ  միջազգաին  մրցաշարում  ինքը  և  իր հարազատ   եղբայր  Սևակը   մասնակցել    են  9   խաղի, որտեղ  5  խաղում    հաղթել  է   ինքը, իսկ   4-ում՝  Սևակը:    Ալեքսը  տեղեկացրել է  նաև, որ  այս  տարվա  հունվարի  8-16-ը  եղբայրներով  մասնակցել են  նաև  Երևանում  կայացած  Անդրանիկ  Մարգարյանի անվան   միջազգային  շախմատի  մրցաշարին, որտեղ  18  տարիքային խմբում  ինքը   գրավել  է   3-րդ  մրցանակային  տեղ, իսկ  14  տարիքային  խմբում,  100 մասնակիցների  թվում,  Սևակը՝ առաջին   պատվավոր   տեղ:
Զրույցի  վերջում    Ա.  Մանուկյանը  նշել  է, որ    8  տարեկանից   սկսած  մասնակցելով   տարբեր   շախմատային  մրցաշարերի, ինքն  ունեցել  է  մեկ  նպատակ՝  շախմատային  մրցաշարերում    Արցախի  պատիվը  միշտ  բարձր  պահել: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search