Artsakhpress

Մշակույթ

Կտավը մտքերի և ապրումների արտացոլանք է. նկարչուհի

Տասներկու տարեկան հասակից դպրոցում իմ չսիրելի առարկաների դասաժամերին տետրերի հետևի մասում նկարում էի։

Կտավը մտքերի և ապրումների արտացոլանք է. նկարչուհի

Կտավը  մտքերի և ապրումների արտացոլանք է. նկարչուհի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի հետ զրույցում ասել է մոսկվայաբնակ ծննդով արցախցի նկարչուհի Գալինա Ադամյանը՝ նշելով, որ ինքը մասնագիտությամբ միջավայրի դիզայներ է:
Գ. Ադամյանի խոսքով՝ 2008-2012 թվականերին սովորել է Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական ինստիտուտում, զուգահեռ սովորում էր նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում:
«Որոշել էի ընդունվել ինստիտուտ և ավելի հմտանալ նկարչության ասպարեզում: Առանց նկարիչ վարպետների հետ պարապելու բավականին բարձր բալերով ընդունվեցի: Գունանկարի և գծանկարի դասախոսս եղել է Սամվել Գաբրիելյանը։ Երջանկահիշատակ դասախոսս ասում էր ՝ ինչ համալսարաններ, ուսումնարաններ էլ ավարտես, մեկ է, դու վերջում նկարչուհի ես դառնալու»,- ասել է Գ. Ադամյանը:
Խոսելով իր ստեղծած նկարների մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ ամեն մի ժամանակաշրջան իր գույներն է մտցնում նկարների մեջ, քանի որ կտավը մտքերի և ապրումների արտացոլանք է:
«Որպես նկարիչ պոզիտիվ մտածող եմ։ Սիրում եմ հանգիստ միջավայր, մենակությունից չեմ վախենում, ընդհակառակը, օրվա ընթացքում ինձ անհրաժեշտ է որոշ ժամանակ մենակ մնալ լռության մեջ»,- նշել է Գ. Ադամյանը:
Իսկ այն հարցին, թե որ ստեղծագործողի կտավներն են ավելի հոգեհարազատ իրեն, նկարչուհին պատասխանեց, որ դժվար է առանձնացնել որևէ մեկին: Եվրոպական իր սիրելի նկարիչներիչներից առանձնացրեց Ամադեո Մոդիլյանիին, Վինսենտ Վան Գոգին, Պոլ Սեզանին, Գուստավ Կլիմտին,Կլոդ Մոնեին, որովհետև նրանց գույների և գծերի ճշմարտությանն անհնար է չհավատալ, իսկ կոմպոզիցիոն ինչ որ խնդիրների պատասխաններ մինչև հիմա փնտրում է Սամվել Գաբրիելյանի գործերի մեջ։
Գ. Ադամյանի նախընտրած թեման միշտ էլ եղել է մարդու ներաշխարհը, նրա ապրումները:
«Արվեստը ծնվում է այն ժամանակ, երբ չես կարող տեսնել, խոսել, կամ էլ լսել։ Լինում է որ շատ բան եմ ուզում փոխանցել նկարի միջոցով, իսկ լինում են նաև լուռ նկարներ, որոնք դասվում են նկարների աբստրակտ տեսակին: Ինձ որպես կոնկրետ ոճի ներկայացուցիչ չեմ բնորոշում, որովհետև փնտրում եմ այն, ինչ դեռ բացահայտված չէ։ Սակայն հարկ է նշել, որ գերադասում եմ սիմվոլիզմը։ Նկարներիս մեջ գրեթե պատահական առարկա չկա, ամեն իր կամ երևույթ ունի իր նշանակությունը և առաքելությունը, որը, հուսով եմ, կարողանում եմ փոխանցել դիտողին։ Կերպարվեստի ժանրերից իմ կտավներում ավելի շատ տեղ են գտնում նատյուրմոտը, դիմանկարը, բնապատկերը: Յուրաքանչյուր մակերես իմ շրջապատի մարդիկ են, ովքեր անջնջելի հետք են թողել հուշերիս նավակում՝ ամենքն իրենց գույնով ու ձևով։ Իմ կտավները համընդհանուր, կոլեկիվ ցուցահանդեսներում ներկայացվել են և՛ Արցախում, և՛ Մոսկվայում: Փետրվարի 13 -ին իմ լավագույն կտավներով կմասնակցեմ Մոսկվայում կայանալիք «Want and paint» 6-րդ կոլեկտիվ ցուցահանդեսին»,- մանրամասնել է նկարչուհին:
Ըստ մեր զրուցակցի՝ նկարչությունն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է հեշտացնել աշխատանքը կամ փոխարինել տեխնիկական միջոցներով։ Նկարիչը պիտի զգա նյութը, գիծը։ Ընդհանրապես, տեխնիկայի ներխուժումը մարդու առօրյա արժեզրկել է բազում զգացողություններ: Նույնն էլ արվեստի հետ է, հիմա արվեստը շատ հեշտ է կեղծել, և սխալ ճանապարհով փորձել ծանոթանալ նրա հետ, քանի որ հիմա աչքի է ընկնում նա, ով սոցիալական ցանցերում ավելի շատ հետևորդներ ունի, սակայն ոչ ամեն աչքի ընկածը կարող է համարվել նկարիչ։
Զրուցեց Նարի Հայրապետյանը

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search