Artsakhpress

Հասարակական

Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ազդարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ազդարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը

Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ազդարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաշինյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

««Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից: Եվ ուրեմն, ինչպես 2018թ. ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  բարձր ամբիոնից ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական, տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականությամբ փոխարինելու ուղեգիծ: 
«Կարելի է տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից ուրիշ ոչինչ չի նշանակում, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունը, ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, և որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք, կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության և գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բազմապատկմանը: Հենց այս որակական ու քանակական ցուցանիշների ու նպատակների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն: Մենք հավատում ենք, որ Հայաստանի քաղաքացիները, հայ ժողովուրդը, կառավարությունն ու Ազգային ժողովը ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական ներուժ՝ վերը նշված խնդիրների լուծման համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Search