Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի «Ռոսսիա» համալիրում կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո:

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտի  քաղաքապետարանը  կազմակերպել  է   գրական-երաժշտական  երեկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԵրեկոյին իրենց  հայերեն  և  ռուսերեն  ասմունքով,  երգով  և   երաժշտական կատարումներով  հանդես  են  եկել  ԱՀ  գրողների  միության   անդամներ, մշակութային  ոլորտի   ներկայացուցիչներ,   մանկավարժներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի  քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության    բաժնի  պետ  Կարինե  Հարությունյանն  ասել է, որ   իրենց  կառույցի  կողմից  պարբերաբար  են  կազմակերպվում  նման   միջոցառումներ:
Նա  նշել է, որ  գրական-երաժշտական  երեկոյի   կազմակերպման  նպատակն  է  ևս  մեկ  անգամ  արժևորել   հայ    դասականներին`  Սիլվա  Կապուտիկյանին, Պարույր  Սևակին, Վահան  Տերյանին, Հովհաննես Թումանյանին   և  այլոց, որոնց  համար   տարին  հոբելյանական  է:
Խոսելով  պոեզիայի  մասին՝  Կ.  Հարությունյանը  մասնավորապես  ասել է. «Պոեզիա  նշանակում  է  գեղեցիկ  մտածել, զգալ  ու արտահայտել:     Պոեզիան   հույզերի  թարգմանություն է,  և  այն  բառերի  կույտ  չէ լոկ, այլ  միասնական, ինչպես  բանաստեղծի  գրիչն   ու  ընթերցողի  հոգին»:
ԱՀ  գրողների  միության   նախագահ   Վարդան  Հակոբյանը,  խոսելով   պոեզիայի  դերակատարության    մասին,  ասել  է, որ    պոեզիան   մարդու  կյանքն  է, կենսակերպը, կերպարը, մարդկային  ազնվությունը, որը  պետք  է   հոգիների  հետ  համահունչ  լինի: 
Միջոցառմանը  ներկա    ԱՀ  վաստակավոր  մանկավարժ  Նաիրա  Թամրազյանն  էլ ասել է, որ  պոեզիան   մեծ  դեր  է  կատարում  մարդու  կյանքում, այն  զտում  է   մարդկային   հոգիները, ջերմացնում    և  նոր  սխրանքների  մղում:
Խոսելով    հայ  գրականության  ակնավոր   գրողներից՝  Ն.  Թամրազյանը  հպարտությամբ   նշել  է, որ  ինքն  անձամբ  է  ճանաչել  բանաստեղծուհուն    և   իր համար   թանկ  է  համարում  Կապուտիկյանի  հետ  անցկացրած  ակնթարթները:
Նա  հպարտությամբ  է  նշել, որ Ս.  Կապուտիկյանի  հետ   հանդիպմանն  իր  խոսքում  բանաստեղծուհուն  անվանել  է   «Ամենայն  հայսց    բանաստեղծուհի», որից  Կապուտիկյանը   շատ  հուզվել  է՝ ասելով, որ  մինչ  այդ    նրան  այդպիսի  վեհ   գնահատականով  չեն   բնութագրել:
«Չնայած  փոքր ազգ ենք, բայց  քնարերգության   ասպարեզում  ունենք  այնպիսի  հանճարներ՝  սկսած  Նարեկացուց մինչև  մերօրյա   գրողներ, ովքեր  կարող  են    մրցել   ցանկացած  ազգի  ժողովրդի  մեծությունների  հետ: Մեր  պոեզիան  է  մեզ  հոգևոր  լիցք  հաղորդում, հոգու  սովը  մեզանից  վանում:  Բարդ  իրավիճակներում՝  քաղաքական  այս  վայրիվերումներում  մեզ  մարդ   մնալու  համար   օգնում  է պոեզիան»,-մասնավորապես  ասել  է  Ն.  Թամրազյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search