Artsakhpress

Մշակույթ

Թանգարանի նոր շենքի շինարարությանը տրամադրվող միջոցներն ավելացել են 50 միլիոն դրամով

Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Թանգարանի նոր շենքի շինարարությանը տրամադրվող միջոցներն ավելացել են 50 միլիոն դրամով

Թանգարանի նոր շենքի շինարարությանը տրամադրվող միջոցներն ավելացել են 50 միլիոն դրամով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ անցած տարի պետական բյուջեի միջոցներով կատարվել են մոտ 50 մլն դրամի աշատանքներ, այս տարի նախատեսվում է կատարել մոտ 100 մլն դրամի աշխատանքներ:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 767 միլիոն դրամ: Կփորձենք ներգրավել նաև հովանավորչական միջոցներ, որպեսզի շինարարական աշխատանքներն ավարտվեն արագ: Նշեմ նաև, որ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի հավաքածուն համալրելու նպատակով անցած տարում ձեռք են բերվել գորգեր և 19-րդ դարավերջը և 20-րդ դարասկիզբն ընդգրկող 17 ցուցանմուշներ։ Ինչ վերաբերում է շրջաններում առկա թանգարանների շենքային պայմաններին, ապա նշեմ, որ դրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում: Մարտունու պատմաերկրագիտական թանգարանը տեղակայված է նախկին մանկապարտեզի շենքում, և պետք է այն որոշակիորեն հարմարեցվի»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search