Ադրբեջանի Շամախիի շրջանում ցեխային հրաբուխ է ժայթքել:
Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Tert.am-ը , հղում անելով minval.az-ին:
Բահրամովն ընդգծել է, որ ժայթքումը տեղի է ունեցել Գուշչու գյուղի տարածքում՝ ցանքատարածքների մոտակայքում:
«Գործընթացը գրանցվել է այսօր՝ ժամը 06:00-ին: Ժայթքած զանգվածի բարձրությունը հասել է մոտ 4-5 մետրի: Արտանետված զանգվածը տարածվել է 1000-1500 մետր պարագծով: Ներկա դրությամբ ժայթքումն ավարտվել է, սակայն էպիկենտրոնում պրոցեսները դեռ շարունակվում են»,- ասել է նա:
Բահրամովը հավելել է, որ ժայթքումը վնաս չի հասցրել գյուղի բնակիչներին ու նրանց տներին:
Հիշեցնենք, որ նույն տարածքում ցեխային հրաբուխը ժայթքել էր նաև անցյալ տարի: