ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:
ԱՄՆ-ը նշել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի պաշտպանում եւ երբեք չի պաշտպանի» Ղրիմի միացումը Ռուսաստանին:
Չորս տարի առաջ ստորագրված Մինսկի համաձայնագրերի քննարկման ընթացքում նա նաեւ Մոսկվային կոչ Է արել ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները: «Հենց Ռուսաստանը պետք Է վերջ դնի հակամարտությանը»,-ասել Է նա: Քոենը նաեւ պնդել Է, որ Դոնբասում գտնվում են ռուս զինվորականներ եւ ռուսական զենք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: