Artsakhpress

Հասարակական

2018 թ.-ին Արցախում նվազել է հանցագործությունների թիվը. գլխավոր դատախազն ամփոփել է անցած տարին

2018 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 739 դեպք՝ 10.000 բնակչի հաշվով միջինը 50.2 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 27 դեպքով կամ 3.5%-ով :

2018 թ.-ին Արցախում նվազել է հանցագործությունների թիվը. գլխավոր դատախազն ամփոփել է անցած տարին

2018 թ.-ին Արցախում նվազել է հանցագործությունների թիվը. գլխավոր դատախազն ամփոփել է անցած տարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` փետրվարի 13-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` մանրամասնելով, որ նշված հանցագործություններից բացահայտվել են 621-ը (2017թ.-ին՝ 688), չբացահայտված են մնացել 21-ը, իսկ քննության փուլում է գտնվում 97 հանցագործություն (2017թ.-ին՝ 55):
«Չբացահայտված 14 հանցագործություններից 1-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 11-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության, 10-ը՝  անձնական գույքի հափշտակության, որից 5-ը՝ գողության, 3-ը՝ խարդախության, 2-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու,  2-ը ապօրինի ծառահատման դեպքեր  են: Ըստ վարչատարածքային միավորների՝ չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ չեն բացահայտվել Ստեփանակերտում արձանագրված խարդախության 1, Ասկերանի շրջանում՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, պետական կամ հանրային գույքի հափշտակության, անձնական գույքի հափշտակության՝ գողության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի ծառահատման 1-ական դեպքեր, Մարտակերտի շրջանում արձանագրված անձնական գույքի հափշտակության 4 դեպք, որից 3-ը՝ անձնական գույքի գողության և 1-ը՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու:  Մարտունու շրջանում չի բացահայտվել սեփականության դեմ ուղղված հանցագործություններից անձնական գույքի հափշտակության՝ խարդախության, գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք,  Քաշաթաղի շրջանում՝ անձնական գույքի հափշտակության՝ գողության և խարդախության 1-ական դեպք: Հադրութի, Շուշիի և Շահումյանի  շրջաններում արձանագրված բոլոր հանցագործություններն էլ բացահայտվել են»,- նշել է Ա. Մոսիյանը:
ԱՀ գլխավոր դատախազի խոսքով՝ 2018 թ.-ին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  կազմել է 97.8%(2017թ.-ին՝ 98.4%):
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ 2018 թ.-ին գրանցվել է  առանձնապես ծանր հանցագործությունների 7 (2017թ.-ին՝ 9), ծանր հանցագործությունների` 52(2017թ.-ին՝ 47), միջին ծանրության հանցագործությունների` 244(2017թ.-ին՝ 259) և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 436 (2017թ.-ին՝ 451) դեպք:
«2017 թ.-ի համեմատ՝ 2018 թ.-ին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել  2-ով, իսկ ծանր հանցագործությունների թիվը աճել է 5-ով: Միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունները նվազել են  15-ական  դեպքով: Ողջունելի է այն դրական փաստը, որ 2018 թվականին հանրապետության տարածքում արձանագրված 739 հանցագործության դեպքից  միայն 59-ը կամ ընդամենը 7.9%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը (2017 թ.-ին հանրապետության տարածքում արձանագրված 766 դեպքից 56-ը կամ 7.3%-ը), իսկ Շուշիի և Շահումյանի շրջաններում հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքեր  չեն արձանագրվել»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:
Անդրադառնալով հանրապետության տարածքում գրանցված առանձնապես ծանր հանցագործության 7 դեպքերին՝ ԱՀ գլխավոր դատախազը նշել է, որ դրանցից 1-ը եղել է Ստեփանակերտ քաղաքում (թմրամիջոցի իրացում), 1-ը՝ Ասկերանի(14 տարին չլրացած անձի hետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), 4-ը՝ Մարտակերտի(1-ը՝ սպանություն, 3-ը՝ 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), 1-ը՝ Հադրութի (սպանություն) շրջաններում:
«Արցախում, ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից նկատվել է, որ  2018 թ.-ին Ստեփանակերտ քաղաքում և շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում: Մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում 18(2018թ.-ին 223, 2017թ.-ին՝ 241), Ասկերանի շրջանում` 16(2018թ.-ին՝ 113, 2017թ.-ին՝ 129),  Մարտակերտի շրջանում՝ 11(2018թ.-ին՝ 102, 2017թ.-ին՝ 113), Շուշիի շրջանում՝ 15(2018թ.-ին՝ 13, 2017թ.-ին՝ 28), Շահումյանի շրջանում՝ 5(2018թ.-ին՝ 20, 2017թ.-ին՝ 25) Քաշաթաղի շրջանում՝ 22(2018թ.-ին 74, 2017թ.-ին՝ 96) դեպքով, իսկ հանցագործության թվի կտրուկ  աճ է արձանագրվել Մարտունու շրջանում 58(2018թ.-ին 143, 2017թ.-ին՝ 85) և       2(2018թ.-ին՝ 51, 2017թ.-ին՝ 49) դեպքով Հադրութի շրջանում»,- նշել է Ա. Մոսիյանը:
Մամուլի ասուլիսին ԱՀ գլխավոր դատախազը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search