Artsakhpress

Հասարակական

Արցախում նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը

2018 թվականին Արցախում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 21 դեպքով (2018թ.-ին՝ 239, 2017թ.-ին՝ 260):

Արցախում նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը

Արցախում նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` փետրվարի 13-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` մանրամասնելով, որ հանրապետության տարածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ հաշվետու ժամանակահատվածում  հանրապետության տարածքում արձանագրվել է սպանության 2  դեպք: (2018թ.-ին՝ 2, 2017 թվականին՝ 1): 2018 թվականին  գրանցված սպանության դեպքերը  արձանագրվել  են Մարտակերտի և Հադրութի շրջաններում:
«Անցած տարում Արցախի տարածքում արձանագրվել է նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 223(2017թ.-ին՝ 233), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 174(2017թ.-ին՝ 179), այդ թվում 27-ը՝ (2017թ.-ին՝ 18)   պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 147-ը՝ (2017թ.-ին 161), անձնական գույքի հափշտակության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 13(2017թ.-ին՝ 11), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 56 (2017թ.-ին՝ 37), այլ հանցագործությունների 18 (2017թ.-ին՝ 22) դեպք:   2018 թ.-ին սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 74 դեպք (2017 թ.-ին՝ 79), որից 6-ը (2017 թվականին՝ 4-ը) առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր են: Նշված 6 դեպքերից 1-ը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝ Ասկերանի, 1-ը՝ Մարտունու, 2-ը՝ Հադրութի  շրջաններում»,- նշել է Ա. Մոսիյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ 10 դեպքով աճել էր սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը, հաշվետու ժամանակահատվածում նշված բնույթի հանցագործությունների թիվը նվազել է      10-ով:
«Եթե 2017 թվականին արձանագրվել է 19, ապա 2018 թ.-ին նման հանցագործության 9   դեպք է եղել: Նշված հանցագործության շեշտակի՝ 6 դեպքով նվազում է արձանագրվել Քաշաթաղի շրջանում՝ 1 դեպք նախորդ տարվա 7-ի դիմաց: Միևնույն ժամանակ ողջունելի է, որ 2018 թ.-ին հանրապետության տարածքում բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքեր չեն արձանագրվել(2017 թ.-ին ևս չի արձանագրվել): 7 դեպքով նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում (2018թ.-ին՝ 154, 2017 թ.-ին՝ 161), որոնց տեսակարար կշռում մեծ թիվ են կազմում  հիմնականում քրեական օրենսգրքի 117-րդ՝ հոդվածով/ծեծ/ նախատեսված հանցագործությունների դեպքերը: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100%(2017թ.-ին՝ 100%)»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:
ԱՀ գլխավոր դատախազի խոսքով՝ ուսումնասիրելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների կատարման պատճառները և դրանց նպաստող պայմանները՝ արձանագրվել է, որ նշված բնույթի հանցագործությունների կատարման պատճառ են հանդիսացել հիմնականում կենցաղային հողի վրա առաջացած հարցերը: Մասնավորապես ծեծի, առողջությանը վնաս պատճառելու հանցագործության դեպքերով ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքերին հիմնականում նախորդում են հանցագործություն կատարած անձանց և տուժողների միջև ծագած վիճաբանությունները, դրանց վերաբերյալ  պարզաբանումները, որոնք հաճախ կրում են շարունակական բնույթ, իսկ առանձին դեպքերում զուգորդվում են հասարարական վայրերում կամ բնակավայրերից հեռու կազմակերպվող հանդիպումներով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search