Artsakhpress

Հասարակական

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել. ԱՀ գլխավոր դատախազ

2018 թվականին Արցախում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 13 դեպք (2017 թ.-ին՝ 11) դեպք:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել. ԱՀ գլխավոր դատախազ

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել. ԱՀ գլխավոր դատախազ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` փետրվարի 13-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` մանրամասնելով, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է ապօրինի ձեռնարկատիրության 6 դեպք, որից 1-ը՝ առանձնապես խոշոր չափերով՝ Մարտունու շրջանում, 1-ը՝ Ստեփանակերտ քաղաքում և 4-ը՝ Մարտակերտի շրջանում:
«Հաշվետու ժամանակահատվածում կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (2017 թ.-ին՝ 1 դեպք), հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության և մաքսանենգության  դեպքեր չեն գրանցվել:  Նշված հանցատեսակներով հանցագործության դեպքեր 2017 թ.-ին ևս չէին արձանագրվել: 2018 թ.-ին հանրապետության տարածքում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործության 7 դեպք: Ինչ վերաբերում է Արցախի տարածքում արձանագրված հասարակական անվտանգության, հասարակական  կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված  հանցագործություններին, ապա նշեմ, որ դրանք նվազել են 10 դեպքով(2018 թ.-ին՝  223, 2017 թ.-ին՝ 233):  Մասնավորապես  17-ով նվազել է  հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու  դեպքերի թիվը(2018 թ.-ին՝ 99, 2017 թ.-ին՝ 116)»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search