Artsakhpress

Հասարակական

2018 թ.-ին նվազել է անչափահասների կատարած հանցագործությունների թիվը

2018 թվականին 11 դեպքով նվազել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը:

2018 թ.-ին նվազել է անչափահասների կատարած հանցագործությունների թիվը

2018 թ.-ին նվազել է անչափահասների կատարած հանցագործությունների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` փետրվարի 13-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ավելացրել, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված 34 (2017 թ.-ին՝ 45) հանցագործություն, որից 13-ը՝ Ստեփանակերտ քաղաքում, 3-ը՝ Ասկերանի,  8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Մարտունու, 2-ը՝  Հադրութի, 1-ը՝ Շուշիի,  2-ը՝  Քաշաթաղի  շրջաններում:
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ, ինչպես և նախորդ տարիներին, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ մասը  գողության, ծեծի, դիտավորությամբ առողջությանը  վնաս պատճառելու դեպքեր են: Հանցագործություն կատարած 31 անչափահասներն էլ  արական սեռի են, 14-15 տարեկան՝ 4 անձ, 16-17 տարեկան՝ 27 անձ: Նրանցից 16-ը սովորողներ են, 1-ը՝ վարձու աշխատող, 14-ը` այլ զբաղմունքի տեր կամ չաշխատող:  Ողջունելի է այն փաստը, որ, ի տարբերություն 2017 թ.-ի, երբ 20 հանցագործություն կատարվել էր խմբի կողմից, որից 15-ը միայն անչափահասների խմբի կողմից, 5-ը՝ նրանց մասնակցությամբ, հաշվետու ժամանակահատվածում ընդամենը 4 հանցագործություն է կատարվել անչափահասների խմբի կողմից: Ընդհանրացնելով անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված  հանցագործությունների դեպքերը՝ կարելի է արձանագրել, որ դրանք պայմանավորված են հիմնականում դեռահասների մոտ սխալ ընկալված արժեքային համակարգի, ինքնադրսևորվելու ցանկության, ծնողների և մանկավարժների կողմից երեխաների մեջ իրական ու ճիշտ արժեքներ ձևավորելուն ուղղված դաստիարակչական աշխատանքների  անբավարարությամբ: Անչափահասների կողմից հանցագործությունների կատարմանը նպաստող պայման են հանդիսացել նաև վերջիններիս ընտանիքների սոցիալ-կենցաղային ծանր պայմանները, քանի որ, ըստ հանցատեսակների կատարած  վերլուծության, պարզվել է, որ նրանց կատարած հանցագործությունների մեջ մեծ թիվ են  կազմում գողության դեպքերը: Վիճակագրական հիշատակված մտահոգիչ ցուցանիշը վկայում է այն մասին, որ անչափահասների ծնողների, ուսուցիչների և ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների կողմից պետք է մշակվեն ու իրացվեն անչափահասների վարքագծի իրավաչափությունն ու պաշտպանունակությունը ապահովող առավել առարկայական, ժամանակակակից մարտահրավերներին համահունչ միջոցառումներ, մոտեցումներ և մեթոդներ, որոնք հնարավորություն կտան շոշափելի արդյունքներ արձանագրել անչափահասների շրջանում արատավոր երևույթները չեզոքացնելու պատասխանատու գործում»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search