Artsakhpress

Մշակույթ

Ինչ միջոցառումներ կկազմակերպվեն Տյառնընդառաջի տոնին. անոնս

Այսօր Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում Տյառնընդառաջի տոնը: Այդ առթիվ Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում կկազմակերպվեն միջոցառումներ:

Ինչ միջոցառումներ կկազմակերպվեն Տյառնընդառաջի տոնին. անոնս

Ինչ միջոցառումներ կկազմակերպվեն Տյառնընդառաջի տոնին. անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա երեկոյան ժամերգություն: Այնուհետև 18:00-ին եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում: Միաժամանակ Տյառնըդառաջին նվիրված տոնական միջոցառում կկազմակերպվի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակում:
Ստորև ներկայացնում ենք Արցախի շրջաններում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը՝
Ք. Ասկերան
Փետրվարի 13-ին, Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամը 17:00 տեղի կունենա երեկոյան ժամերգություն: 18:00-ին Ասկերանի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի տոնական միջոցառում:
Ք.Շուշի
Փետրվարի 13-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ժամը 17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն, այնուհետեւ ժամը 18:00-ին եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում: Միջոցառումները կշարունակվեն Շուշիի Մշակույթի տան բակում:
Հադրութի շրջան
Ք.Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցում ժամը 18:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն:Այնուհետև կկազմակերպվի տոնական միջոցառում: Նույն օրը Ակնաղբյուր համայնքում ժամը 15:00-ին կկազմակերպվի տոնակատարություն:
Ք.Մարտունի
Փետրվարի 13-ին Մարտունու Սուրբ Ներսես եկեղեցում ժամը 17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն: Այնուհետև կկազմակերպվի տոնական միջոցառում:
Քաշաթաղի շրջան
Ք.Բերձոր Փետրվարի 13-ին ժամը 15:00-ին Վեհափառի հրապարակում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Շահումյանի շրջան
Փետրվարի 13-ին Դադիվանքի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում ժամը17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն: Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:
Ք. Մարտակերտ
Փետրվարի 13-ին Ս.Կարապետ եկեղեցում ժամը 17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն,այնուհետեւ եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում:
Նշենք, որ վերոնշյալ բոլոր տոնակատարություններին լինելու է խարույկ, ազգային երգ ու պար,ազգային խաղեր, ինչպես նաեւ ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search